30.04.2023|
20:02
Մի օր մի մարդ, որը սեր ուներ հինաոճ իրերի նկատմամբ, հնավաճառի խանութում տեսավ թեյի գավաթ: Երբ հիացած ձեռքն առավ գավաթը, այն անսպասելիորեն սկսեց զրուցել իր հետ և պատմեց.
« -Հիմա դու հիանում ես ինձանով, բայց միշտ չէ, որ ես այսքան գեղեցիկ եմ եղել: Մի ժամանակ ես կավի մի կտոր էի: Հազարավոր տարիներ անիմաստ ընկած էի գետնին: Աչքիս առաջ անցան դարեր, ծնվեցին ու կործանվեցին քաղաքակրթություններ, իսկ ես դեռ սպասում էի՝ ինքս էլ չիմանալով, թե ինչի: